Գազայի հատվածում ավելի քան 1400 մարդ մնացել է փլատակների տակ
Մոտ 1400 մարդ, այդ թվում՝ 800 երեխա, ըստ տարբեր աղբյուրների, ներկայումս փլատակների տակ է Գազայում, իսկ տասնյակ հազարավոր տներ ավերվել են։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը։
«Ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 800 երեխա, հաղորդվում է, որ Գազայում փլատակների տակ են մնացել։ Տասնյակ հազարավոր տներ ավերվել են»,- ասվում է փաստաթղթում։
Լոուրենսը կարծում է, որ հանգստյան օրերին Եգիպտոսից վերսկսված օգնությունը միայն «կաթիլ է օվկիանոսում այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է», այն ժամանակ, երբ հիվանդանոցները ծանրաբեռնված են ավելի քան 15,000 վիրավորներով: