Մակրոնը Իսրայելին կոչ է արել հակաահաբեկչական նպատակային գործողություններ իրականացնել
Փարիզն աջակցում է իսրայելական զորքերի պայքարին ահաբեկչական խմբավորումների դեմ, սակայն անհրաժեշտ է համարում նպատակային գործողություններ իրականացնելը։ Այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է TACC-ը։
Դեռևս Թել Ավիվում բանակցությունների մեկնարկից առաջ հանրապետության ղեկավարը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային հանրության պարտականությունն է։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ Իսրայելը համապատասխան գործողություններ իրականացնելիս չպետք է ենթարկվի թյուր պատկերացումներին և նպաստի մերձավորարևելյան հակամարտության ընդլայնմանը։
«Ես կիսում եմ ձեր հնչեցրած նախազգուշացումները, բայց ահաբեկչական խմբավորումների դեմ խստորեն պայքարելը և թիրախային գործողություններ կազմակերպելն անհրաժեշտություն է»,- ասել է Մակրոնը։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար։ Պետության ղեկավարի խոսքով, Փարիզը նաև հատուկ ուղերձ է հղել մի շարք «ահաբեկչական խմբավորումների»։ Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք կարող են մտածել մարտերին միանալու մասին։