Կրեմլն արձագանքել է Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի մասին լուրերին
Այն լուրերը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մի քանի արտասահմանյան լրատվամիջոցներ հայտնել են նախագահի ենթադրյալ առողջական խնդիրների մասին՝ վկայակոչելով Telegram-ի աղբյուրներին։
«Նրա հետ ամեն ինչ կարգին է, սա հերթական սուտն է»,- եզրափակել է Պեսկովը: