Ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հասել են իրենց նպատակին․ Հասանով
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից անցկացված օպերատիվ համատեղ մարտավարական զորավարժություններին ներգրավվել է մինչև 3000 անձնակազմ, 130 զրահամեքենա, մինչև 100 հրանոթ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային միջոց, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է գնդապետ Ռամիլ Հասանովը։
Նրա խոսքով՝ այս տիպի վարժանքներն անցկացվում են տարին երկու անգամ։
«Անցյալ տարվա մայիսին այս տիպի զորավարժություններ անցկացվեցին Թուրքիայում։ Զորավարժությունների համար դրված նպատակները իրականացվեցին։ Այն հիմնականում իրականացվեց 7 շրջանում՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները և տեղանքը, մյուս շրջաններում զորավարժությունների առաջընթացը վերահսկվում է առցանց»,- նշել է Հասանովը։