Իրանը կրակի հետ է խաղում․ Իսրայելի նախագահը` Մակրոնին
Իրանը Լիբանանում կրակի հետ է խաղում։ Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այդ մասին նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
«Մենք չափազանց ուշադիր հետևում ենք Լիբանանում տիրող իրավիճակին, և ես կարծում եմ, որ «Հըզբոլլահը» և Իրանը կրակի հետ են խաղում: Ես կցանկանայի հստակ ասել, որ կենտրոնացած են պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման ենթակառուցվածքները ոչնչացնելու և նրա քաղաքացիներին տուն բերելու վրա: Այնուամենայնիվ, եթե «Հըզբոլլահը» մեզ ներքաշի հակամարտության մեջ, պարզ է, որ Լիբանանը կվճարի դրա համար»,-հայտարարել է Իսրայելի նախագահը։