Գերմանիայում գնացքների բախումից տուժածների թիվն ավելանում է
Գերմանիայի Բադ-Այբլինգ քաղաքի մոտակայքում գնացքների բախումից 150 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Վերջին տվյալների համաձայն, վթարի արդյունքում 8 մարդ է զոհվել: Դեպքի վայրում աշխատում է արտակարգ ծառայությունների մի քանի խումբ, նաև 100 փրկարարներ և բժիշկներ: Բախման վայրում գնացքների շարժը դադարեցված է:Վթարի պատճառները դեռևս անհայտ են:
Հիշեցնենք, որ այսօր գնացքների բախման արդյունքում մի քանի վագոն գծերից դուրս է եկել: