Իսրայելը հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքին բազմահարկ շենքին
Իսրայելի պաշտպանության բանակը տելեգրամյան ալիքով հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքին, որը գտնվում է բազմահարկ շենքում։ Ինչպես նաև Իսրայելը Գազայի հատվածում մի շարք զինյալներ է ոչնչացրել։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը հղում տալով բանակի հայտարարությանը։
«Օպերատիվ համատեղ գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը, ուղղաթիռները և հրետանին հարձակվել են հակատանկային հրթիռային կայանների և դիտակետերի վրա, որտեղ գտնվում էին «ՀԱՄԱՍ»-ի զինյալները»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։