ԱՄՆ զինուժն ուժեղացնում է բազաները Սիրիայում
Ամերիկյան զինուժն ուժեղացնում է իր ռազմակայանները Սիրիայի արևելքում՝ ուժեղացված հրետակոծությունների ֆոնին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
«Հայտնի է, որ ԱՄՆ զինուժը ավելի շատ զենք և զինտեխնիկա է մատակարարել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր քաղաքի մերձակայքում գտնվող Կոնիկո նավթահանքում գտնվող Էլ-Օմար բազային»,- ասել են աղբյուրները:
Նշվում է, որ արդեն երկրորդ օրն անընդմեջ շարասյունները՝ զենքով ու ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ տանկերով, շարժվում են Իրաքից դեպի Էլ-Օմար և Կոնիկո բազաներ։