Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` անօրինական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանը ներողություն է խնդրել ադրբեջանցիներից
«Մեշալիի ջարդերի» մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատրյանը ներողություն է խնդրել ադրբեջանցիների դեմ կատարած հանցագործությունների համար: Այս մասին, ըստ APA-ի, նա ասել է այսօրվա դատավարության ժամանակ։
«Ես ներողություն եմ խնդրում ադրբեջանցիների նկատմամբ «մեր» կատարած «հանցագործությունների» համար»,- ասել է Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ 1991թ. հունիսի 15-ին ոստիկանություն բերման է ենթարկվել և 1 ամիս պատիժը կրել Շուշիում։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանն օրեր առաջ դատարանի դահլիճում ասել էր, որ նա որևէ կապ չունի մեղադրանքների հետ, որոնք հնչեցվում են նրա հասցեին։