Գնամ Մարատին բանտից տանեմ տուն. դատարանը 18-ամյա արցախցու ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ
Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»:
Ավելի վաղ Բաբայանը գրել էր.
«4 տարի առաջ իմ կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի որոշմանն այսքան անհանգիստ չէի սպասում, որքան հենց հիմա 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանի որոշմանը:
Նստած եմ նույն դահլիճում, որտեղ հրապարակվեց իմ ձերբակալումն ու կալանքը ապօրինի ճանաչելու որոշումը: Սպասում եմ Մարատի որոշման հրապարակմանը»: