Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

Ի՞նչ են ուզում ասել ՌԴ ՊՆ-ում Արցախում խաղաղապահ զորախմբի վերաբերյալ հաղորդագրություններով

«Փաստ» թերթը գրում է.

«ՌԴ ՊՆ վերջին շրջանի հաղորդագրությունները, իսկ երեկվանը՝ առավել ևս, միանգամից ուշադրություն են գրավում առնվազն տարօրինակ բովանդակությամբ, եթե ավելին չասենք: Նույնիսկ կասկածում ես՝ ո՞վ է նման բան շարադրել, միգուցե մի ինչ-որ երգիծաբա՞ն: Եվ այսպես, Ռուսաստանի ՊՆ-ն հոկտեմբերի 22-ին հաղորդում է.

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը»: Խոսքը, կներեք, այդ ո՞ր կամ ի՞նչ «խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանման մասին է»:

Այդ ի՞նչ «արյունահեղություն» են կանխում հոկտեմբերի 20-22-ին ռուսական խաղաղապահները ամբողջովին դատարկված Արցախում, որտեղ հայ չի մնացել: Նույնիսկ դժվար է որևէ որակում տալ սրան: Կամ՝ նշվում է, թե՝ «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»: Ի՞նչ «հրադադարի ռեժիմ», ո՞վ պիտի այն խախտեր: Հայաթափված Արցախը հեղեղած ադրբեջանական զինված հրոսակախմբերը պիտի Արցախ մտած թուրքական զորքի վրա՞ հարձակվեին: Հիմա՝ «ամենահզոր» տեքստը. «Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»: Արցախի՝ ումո՞վ «բնակեցված շրջանների» մասին է խոսքը:

Ի՞նչ «բնակեցված շրջաններ»: Ու քանի՞ մարդ կա այդ «բնակեցված շրջաններում»: Լավ, իսկապես, ի՞նչ են ուզում ասել ՌԴ ՊՆ-ում նման հաղորդագրություններով. ո՞ւմ են ումից պաշտպանում՝ Արցախ բերված ադրբեջանական թուրքերին... ադրբեջանական զինուժի՞ց: Ո՞ւմ են գազ և հոսանք մատակարարում: Ի՞նչ երթևեկության անվտանգություն են ապահովում, միգուցե ադրբեջանաթուրքական «քեմալական» զորավարժություններին մասնակցող օկուպանտների զինտեխնիկայի՞ երթևեկությունը...

Ռուսական լրատվամիջոցները, տարբեր պաշտոնյաներ ու փորձագետներ ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակ մուննաթ են գալիս, թե Արևմուտքը հայերին տրամադրում է Ռուսաստանի դեմ: Չէ, Արևմուտքում շատ «հացուպանիր պիտի ուտեն», որ Ռուսաստանի դեմ տրամադրելու գործում հասնեն նույն Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներին ու հենց... նման տեքստերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում