ԱՄԷ-ում Երջանկության նախարարություն է բացվելու
Արաբական Միացյալ Էմիրություններում Երջանկության և կրոնական ազատության նախարարություններ են բացվելու: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Արաբական Միացյալ Էմիրություններում որոշում է կայացվել Երջանկության և կրոնական ազատության նախարարություններ հիմնել: Այս մասին իր Թվիթթերի էջում գրել է ԱՄԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի Էմիր Մեհհեմեդ Ալ-Մաքթումը:
Նշվում է, որ Երջանկության նախարարությունը պետական ծրագրերը և քաղաքականությունը միավորելով, մարդկանց երջանիկ է դարձնելու: Իսկ կրոնի ազատության նախարարությունը ստեղծվելու է Էմիրությունների ժողովրդի կրոնական ազատությունը որպես արժեք պահպանելու համար: Վարչապետը տեղեկացրել է, որ արդեն ԱՄԷ-ի նախագահ Խալիֆ իբն Զայեդ Ալ Նեհյան տվել է իր համաձայնությունը: