Արցախից տեղահանված 150 քաղաքացի դեռ բուժվում է Հայաստանի տարբեր ԲԿ-ներում․ նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Բաղդասարյան
Արցախից բռնի տեղահանված անձանցից 150-ը շարունակում են բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ 24-ի վիճակը ծանր է, 11-ինը` ծայրահեղ ծանր։
Բաղդասարյանը նաև նշել է, որ Առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 42 000 քաղաքացի։