Մահացել է Գևորգ Քիլիմջյանը
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ֆեյսբուքյան էջում գրված է․
«Հարգելի՛ գործընկերներ,
ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Գևորգ Ստեփանի Քիլիմջյանը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Քիլիմջյանի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։
Հոգեհանգստը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 23-ին՝ ժ․ 17։00-ից Խաչիկ Դաշտենցի փողոց 68\1 հասցեում («էդեմ» սգո սրահ)»։