Մեխիկոյում միաժամանակ ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Իսրայելի և Պաղեստինի (տեսանյութ)
Մեխիկոյում միաժամանակ ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Իսրայելի և Պաղեստինի: Այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։
Իսրայելամետ ցույցին, որը կազմակերպել էր Իսրայելի գործարարների ասոցիացիան դեսպանատան հետ համակարգմամբ, մասնակցել են մոտ 3000 մարդ։
Իսկ Պաղեստինին աջակցող ցույցին մասնակցել է մոտավորապես 1800 մարդ։ Կազմակերպիչները թվով 50 քաղաքացիական կազմակերպություններ էին։