Գերմանիան մեծացնելու է ուշադրությունը Ուկրաինայի նկատմամբ Իսրայելում սրման ֆոնին․ Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիան ավելի ուշադիր հետևելու է Ուկրաինայում տիրող իրավիճակին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո։ Ինչպես հայտնում է «РБК-Украина»-ն՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը։
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «նկատի ունենալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, միանշանակ երջանիկ է», ինչի պատճառով գերմանական իշխանությունները «նույնիսկ ավելի ուշադիր են նայում Ուկրաինային», քան նախկինում։
Բուրբոքը նաև ասել է, որ այժմ մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան հնարավորինս պատրաստ լինի ձմռանը։
«Հանդիպմանը արտգործնախարարները կքննարկեն ոչ միայն Մերձավոր Արևելքի հակամարտությունը, այլև կշարունակեն քննարկումներն Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջե,-ասել է Բուրբոքը։