Ստամբուլի բնակիչները երկու ամսից կարող են մնալ առանց ջրի
Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը, կարող է առանց ջրի մնալ 57 օրից: %րամբարներում նրա պաշարների մակարդակը իջել է մինչև 20,6%։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը, որը մի շարք հաշվարկներ է արել։
Գործակալությունը հիմնվում է Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչության տվյալների վրա։ Գերատեսչության տվյալներով՝ ապրիլից ջրի պաշարները 48,5%-ից նվազել են մինչև 20,6%-ի և այժմ հասել են 180 մլն խմ ջրի՝ առավելագույն հնարավոր քանակությունը կազմում է 868 մլն խմ։
Լրագրողները հաշվարկել են, որ եթե 16 միլիոնանոց քաղաքը շարունակի օրական սպառել 3,1 միլիոն խմ ջուր, ինչպես ներկայումս է, և զգալի տեղումներ չլինեն, ապա մոտ երկու ամսից ջրի պաշարները կսպառվեն։