Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը
Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ:
Մասնավորապես
-մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները,
-պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը,
-ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը,
-տնտեսական գործունեությունը սահմանափակող այլ դրսևորումներ։
Նախագծով սահմանվում են անհրաժեշտ կառուցակարգեր ապրանքների մատակարարման գործընթացի իրականացման, ապրանքների ոչ խտրական ներկայացման, սահմանված ժամկետներում վճարումների իրականացման առնչությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդին նախագծերի մշակման և արդյունավետ համագործակցության համար: