ԱԺ-ն ստացել է ՄԻՊ թեկնածուի 3 դիմում
Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք հայտ է ստացել: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից տեղեկացրել են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի պաշտոնի թեկնածուի համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիմելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է: