Վրաստանը հրաժարվել է մասնակցել Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Թեհրանի «3+3» ձևաչափով հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Թբիլիսիում «Взгляд» թերթը։
«Վրաստանը երբեք չի մասնակցել այս ձևաչափով աշխատանքներին և չի մասնակցի նաև հոկտեմբերի 23-ին», - մեջբերում է հրատարակությունը երկրի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը։
«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև և ստեղծվել է Անկարայի նախաձեռնությամբ 2020թ.-ին։ Առաջին հանդիպումը կայացել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում։