Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու «3+3» ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով ԱԳՆ-ին։
Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ: