Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Որն է նման տարբերակված մոտեցման պատճառը. Լևոն Քոչարյանի փաստաբանի բաց նամակը գլխավոր դատախազին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան բաց նամակով դիմել է  ՀՀ գլխավոր դատախազին Լևոն Քոչարյանի գործով.

«Հարգելի տիկին Վարդապետյան

հարկ է նկատել, որ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ միայն ենթադրյալ ծեծից տուժած անձի ցուցմունքը բավարար է ոչ միայն քրեական վարույթ նախաձեռնելու, այլև քրեական հետապնդում հարուցելու համար, ընդ որում՝  բոլորովին էլ պարտադիր չլինելով ի սկզբանե դատաբժշկի եզրակացության առկայությունը, ապա այդ դեպքում ինչպես է ստացվել, որ Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն նրան ծեծի ենթարկած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում չի կայացվել, այն պարագայում, երբ առկա է ոչ միայն Լևոն Քոչարյանի ցուցմունքն իրեն ծեծի ենթարկելու, ինպես նաև բժշկական տեղեկանքներ՝ վերջինիս կողմից մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ, այլև առկա են բազմաթիվ տեսագրություններ, որոնք վկայում են Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հանգամանքի մասին, որոնք ի դեպ հերքում են հակառակը՝ Լևոն Քոչարյանի կողմից տուժող Հրաչիկ Խաչատրյանին մինչ ավտոմեքենա նստելը ձախ ոտքին հարվածներ հասցնելու հանգամանքը։

Ճիշտ է, թեև այն քրեական վարույթը, որի շրջանակներում Լևոն Քոչարյանը հանդիսանում է տուժող չի հանդիսանում սույն քրեական վարույթի առարկան, միևնույնն է պաշտպանական կողմը համամետական անցկանելով պարզապես ցանկանում է արձանագրել քրեական հետապնդման մարմինների տարբերակված մոտեցումը։ Մի դեպքում միայն շահագրգիռ անձի /ոստիկան-տուժողների, ոստիկան-վկաների/ ցուցմունքները բռնություն գործադրելու վերաբերյալ  բավարար են քրեական հետապնդում հարուցելու, իսկ հետագայում նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համար, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ շահագրգիռ անձի /Լևոն Քոչարյան-տուժող կարգավիճակով/ ցուցմունքն իրեն ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ, որն ի տարբերություն առաջին օրինակի՝ ամրապնդված է բժշկական տեղեկանքներով, ինչպես նաև տեսագրություններով՝ բավարար չէ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նույնիսկ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման համար։

Վերոգրյալի համատեքստում, խնդրում եմ պարզաբանել որն է նման տարբերակված մոտեցման պատճառը»։