Այսօր Ադրբեջանում կսկսվեն Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Ադրբեջանում կսկսվեն Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Համատեղ զորավարժությունների նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի միջև համագործակցության ամրապնդումն է, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակումը։