Վեդիում մայրը տղա երեխա է լույս աշխարհ բերել և նրանից հրաժարվել, հայրն ասել է` ինքը կպահի. Armlur.am
Վեդիի ծննդատանը մայրը տղա երեխա է լույս աշխարհ բերել և նրանից հրաժարվել։
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նորածնի ծնողները ամուսնալուծված են։ Դեպքի մասին իմացել է երեխայի հայրը, որը ներկայացել է հիվանդանոց ու ասել, որ ինքը երեխայի հայրն է ու իր երեխային կպահի։
Ըստ կայքի` իրավապահները գտել են մորը ու տարել բաժին։