Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել
Թուրքիայում Մանավգաթ-Ալանյա մայրուղու վրա ռուս զբոսաշրջիկներով երկու միկրոավտոբուսներ են բախվել, հինգ ռուսաստանցի հոսպիտալացվել է, հայտնում է Интерфакс-ը՝ NNC Haber պորտալին հղումով։
«Ռուս զբոսաշրջիկները միկրոավտոբուսներով գնում էին Ալանիայի հյուրանոցներ։ D-400 Մանավգաթ-Ալանյա ավտոճանապարհին տեղի է ունեցել բախում. միկրոավտոբուսը բախվել է մյուսին։ Թե՛ վարորդները, թե՛ հինգ ռուս զբոսաշրջիկները տեղափոխվել են հիվանդանոց, մնացած ռուսները վերադարձել են իրենց հյուրանոցներ»,- գրում է հրատարակությունը։
Ինչպես նշում է պորտալը, ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած ռուս զբոսաշրջիկների մեծ մասը հրաժարվել է հոսպիտալացումից՝ տեղում բժշկական օգնություն ստանալուց հետո։
Վթարի վայր է ժամանել ոստիկանությունը, դեպքի հանգամանքները պարզվում են։