Սոմալիի մայրաքաղաքի ռազմական օբյեկտներից մեկում պայթուցիկով մեքենա է պայթել. առնվազն 6 մարդ զոհվել է
Շաբաթ օրը Սոմալիի մայրաքաղաքի արվարձանում գտնվող ռազմական օբյեկտներից մեկում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, որոնցից չորսը` զինվոր, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության խոսնակ Սադիկ Դոդիշեն հայտնել է, որ ևս ինը մարդ, այդ թվում՝ հինգ զինվոր, վիրավորվել են Ստորին Շաբելլե շրջանի Էլաշա Բիյահա շրջանում գտնվող ռազմական օբյեկտում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով։
Պատասխանատվությունը ստանձնել է իսլամական ծայրահեղական «Ալ-Շաբաբ» խմբավորումը։
Սոցիալական X հարթակում տեղադրված լուսանկարները ցույց են տվել պայթյունի հասցրած վնասի չափը, որը ոչնչացրել է անվտանգության բազան և մոտակայքում գտնվող մի քանի բնակելի շենքեր։