Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը
Քաղաքականություն

Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում

Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպեցին մարզի համայնքների ղեկավարներին: Հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ 

Ողջույնի խոսքում պարոն Կովաքսն ասաց, որ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի մտահոգությունն է նաև, որ Ֆրանսիայի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, որովհետև կատարվածը հիշեցնում է հայ ժողովրդի պատմության ամենադառը օրերը, և կարևոր է, որ այն դատապարտվի:

Նա շնորհակալություն հայտնեց համախմբված ու միասնական աշխատանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին մարզում ընդունելու և տեղավորելու համար՝ զուգահեռ համեմատելով, որ նման մարդկային հոսք իրենց ռեգիոնում չէին կարողանա կառավարել և տեղավորել:

Մարզպետ Ղուկասյանն ավելացրեց, որ չի եղել երկրում ու մարզում մի իրավիճակ, որին պարոն Վոքիեն հեռախոսազանգով կամ նամակով չարձագանքի․ դա խոսում է իր սրտացավության և ուշադրության մասին:

«Վերջին մեկ տարում Ֆրանսիայի ամենախոշոր ռեգիոններից մեկի նախագահը երկու անգամ եղել է Սյունիքում, Փարիզի քաղաքապետը ևս երկու անգամ եղել է Սյունիքում, սա ևս մեկ անգամ վերահաստատում է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը և մեծ ուժ տալիս մեզ»:

Հանդիպման հիմնական նպատակն էր համայնքների ղեկավարներին հայտնել, որ պարոն Վոքիեի և մարզպետ Ղուկասյանի նախաձեռնությամբ Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում: Սա մեծ հնարավորություն կտա առավել լրջորեն զարգացնելու համագործակցությունը, յուրաքանչյուր համայնքում աշխատելու կոնկրետ ծրագրերի վրա:

Գարնանը նախատեսվում է քույր քաղաքների քաղաքապետերի այց Սյունիք, բայց Ռոբերտ Ղուկասյանի առաջարկով մինչ այդ կկազմակերպվի Սյունիքի համայնքների ղեկավարների այց ռեգիոն ու համապատասխան քաղաքներ՝ տեղում հասկանալու, թե որ ոլորտներում ինչ ծրագրերի վրա կարող են աշխատել:

«Մարզի կայունության համար կարևոր է նաև, որ այս ծրագրերը անդրադառնան երեխաների ու երիտասարդության կրթական ու մշակութային զարգացմանը: Համայնքների ղեկավարներին խորհուրդ կտամ, որ մեր հրաշալի սերնդի համար նույնպես ծրագրեր ներկայացնեն», - նշեց մարզպետը:

Երկուշաբթի օրվանից աշխատանքային խմբեր կստեղծվեն թե՛ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում և թե՛ Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ համայնքների միջև կնքվելիք հուշագրերը նախապատրաստելու և ներկայացվելիք ծրագրերի կազմման հարցում աջակցելու համար: