Իսրայելը լիովին շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը լիովին շրջափակել է Գազայի հատվածը, մարդասիրական օգնության հարցը լուծվում է Իսրայելում և պետությունների միջև քաղաքական մակարդակով: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրին, փոխանցում է Риа Новости-ն։
ՑԱԽԱԼ-ի խոսնակը նաև ընդգծել է, որ Իսրայելը ներկայումս իրականացնում է Գազայի հատվածի ամբողջական և համապարփակ շրջափակում՝ հավելելով, որ իսրայելական տարածքից ոչինչ չի գալիս դեպի Պաղեստին՝ ոչ ջուր, ոչ էլեկտրականություն և դեղորայք։