«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին շինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են մարդու մարմնի մասեր
Shamshyan.com-ը գրում է, որ հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Մասնավորապես, «հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները: Այս պահին Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու: