Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիտակետերին
Հոկտեմբերի 21-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դիպուկահարների և դիտակետերի վրա, որոնք տեղակայված են բազմահարկ շենքերում։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական Telegram ալիքում։
Իսրայելական բանակը նաև հաստատել է, որ ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ օբյեկտներին, մասնավորապես՝ հրամանատարական կենտրոնին, հակատանկային համակարգերին և ռազմավարական ենթակառուցվածքին: