Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

Իշխող ուժը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանությունն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, չնայած այն բանին, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքը, ՔՊ-ականների պնդմամբ, անգործություն է ցուցաբերել իր անդամ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում։ Անվտանգային ոլորտի դաշնակիցներից մշտապես բողոքող Նիկոլ Փաշինյանը, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում ներկայացնելով 2020-ից այս կողմ ստեղծված իրավիճակը, առանց Ռուսաստանի անունը տալու, հայտարարեց․ «Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել»։

Իշխող ուժի ներկայացուցիչ՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ն չմիջամտեց, երբ իր անդամ երկրի՝ Հայաստանի սուվերեն տարածքները պահելու խնդիր առաջացավ։ 
Բողոքներից գործնական դաշտ մտնելը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունը հող է նախապատրաստում տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալու համար, որի անհրաժեշտությունը տեսնում է, օրինակ, իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ «Մենք կա՛մ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք, կա՛մ էլ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնենք»,- ասել էր նա։ 

Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին թիմի ներսում չի քննարկվում», թեեւ ՀԱՊԿ-ի աշխատանքն անարդյունավետ է համարում։ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն դաշինքը չմիջամտեց եւ քաղաքական դիրքորոշում չհայտնեց այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է օկուպացվել։ Այս իմաստով ես արդյունավետ չեմ համարում ՀԱՊԿ-ի աշխատանքը, եթե արդյունավետ լիներ, կարձագանքեր։ Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա բազմիցս ենք ասել, որ ՀԱՊԿ-ն է կարծես թե իր ներկայությունը Հայաստանից հետ քաշել»,- ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը չցանկացավ խոսել հայ-ռուսական հարաբերությունների դիվանագիտական ճակատում տեղի ունեցող փոխհրաձգությունից։ Նա խուսանավեց հարցից՝ արդյո՞ք Հայաստանի ղեկավարի՝ արեւմտյան հարթակներում ունեցած հակառուսական ելույթները բացասաբար չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Դա իմ կոորդինացիայի տակ չէ, դրա համար չեմ կարող մանրամասն այդ հարցին պատասխանել, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կառույցի վերաբերյալ բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը»: