Դիլիջանի զորամասերից մեկից զինծառայող է անհետացել. նրան որոնում են
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղակայված զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել: Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ անհետացած զինծառայողը 19-ամյա Ազիզ Բաքոյանն է, նրան դեռ չեն գտել: Ռազմական ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները: