Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ դա անել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարվա ընթացքում նա կարողացավ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականություն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդեն իսկ կորցրինք, և այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջև է, որովհետև Ալիևը քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և Ադրբեջանը պիտի վերականգնի իր իրավունքները Հայաստանի վրա։ Փաշինյանն ընտրեց անպատասխանատու քաղաքականությունը․․․ Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ և երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ադրբեջանը լուրջ ձևով տասնյակ տարիներով զինվում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարվում։ Կապ չունի՝ սիրում ենք, թե չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարևորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, և Հայաստանի պես աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող երկիր է, առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Փափազյանը։

Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը և վտանգել Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ Փաշինյանն է խոսում Ադրբեջանի կողմից հարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դեմ խոսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցության փոխօգնության պայմանագրեր ենք կապել։

«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմական կոնտեքստի մեջ, Արցախի հայաթափման քաղաքականության հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պետք է լավ հասկանա ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձևով կշռել։ Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաև շարունակում է պառակտել, այդ նույն սփյուռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնություններով»,- ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը։

Փափազյանը նշեց, որ ապրում է Ֆրանսիայում, որը մաս է կազմում Արևմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, և ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մեջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պետք է պրագմատիկ լինել, պետք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրություններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ ճիշտ որոշումներով, այնինչ 5 տարվա ընթացքում Փաշինյանը միայն սխալ որոշումներ է կայացրել։
«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է այսօր այս մարդը Հայաստանի ժողովրդի վստահությունը վայելել՝ անհասկանալի է, որովհետև ինքն է վտանգի տակ դնում հայ ժողովրդին, ինքը չի պաշտպանում ժողովրդին, ինքը կորցրեց Արցախը, իր քաղաքականությամբ է տկարացնում հայկական կողմին։ Ուզում եմ փնտրել որոշումներ՝ Փաշինյանի կողմից արված, որ ասեմ՝ լավ էր, բայց չեմ կարողանում գտնել այդպիսի որոշում։ Եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք սպասելու ենք, որ Ռուսաստանը պաշտպանի՞ մեզ, երբ որ մեր վարչապետ Փաշինյանը 5 տարի է՝ քննադատում է, դատապարտում է Ռուսաստանին»,- հարցնում է Փափազյանը։

Փաշինյանի՝ բացահայտ գործող և թաքնված քարոզիչներն աշխատում են այն ուղղությամբ, որ Հայաստանին օգնության կգա Արևմուտքը՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն՝ նկատեցինք մենք։ Մեր զրուցակիցը պատասխանեց, որ անհրաժեշտ է Արևմուտքի հետ կապեր հաստատել՝ տնտեսական և այլն։ Դա կարևոր է, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Եվրոպան զորք կուղարկի Հայաստան, եթե Ադրբեջանը հարձակվի։ Զենքի հավասարակշռությունը խիստ խախտված է, ու եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը հողի վրա դաշնակից պետք է ունենա։

«Դաշնակից ուներ Հայաստանը, սակայն կորցրեց իր դաշնակցին, երբ որ Փաշինյանը եկավ ու հաստատեց հակառուս իշխանություն Հայաստանում։ Ճիշտ հասկացեք ինձ, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը, բայց երկրի ղեկավարը պետք է պրագմատիզմ ունենա, թե որ քայլերով ես կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին ու նրա անվտանգությունն ապահովել։ Փաստորեն, իր քաղաքականությամբ 5 տարվա մեջ տեսանք հետևանքները»,-եզրափակեց Մուրադ Փափազյանը»: