Ծխով ու մրով լցված դասասենյակներն ու Աշոտյանի սելֆիները
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տարածել, որում պատկերված էր իր նոր կեցավայրը` շքեղ կահավորված, մոդեռն ոճի, իսկը եվրոպական չափանիշներով կրթական պատասխանատուի աշխատասենյակ` նախարարությունների համար նախատեսված նոր շենքում:
Արմեն Աշոտյանը արդեն 7-րդ տարին է, որ ստանձնել է կրթության ոլորտի պատասխանատվությունը Հայաստանում: Այն, որ հանրապետությունում այսօր կան անմխիթար վիճակում գտնվող շատ ու շատ ուսումնական հաստատություններ` գաղտնիք չէ: Միայն Լոռու մարզում մոտ 7 համայնք իր դպրոցը չունի, ինչի պատճառով այդ համայնքներն ամեն օր դատարկվում են:
Բարձր լեռնային շրջաններում էլ վառելափայտով, նավթով տաքացվող դասասենյակները լցվում են ծխով ու մրով: Այս պատկերին Արմեն Աշոտյանի աշխատասենյակի սելֆիներն անհասկանալի են: