Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

Փաշինյանական ծանոթ ձեռագիր. ինչ կատարվեց երեկ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ժամեր շարունակ ակցիա իրականացրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց. նրանք մի շարք պահանջներ ներկայացրին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին:

Բնականաբար, արցախցիները իրավունք ունեն և պարտավոր են պահանջատեր լինել իրենց իշխանություններից և պատասխաններ պահանջել նրանցից: Ամեն բան, սակայն, այնքան պարզ և ընկալելի կլիներ, եթե մի շարք մութ ու քողարկված դետալներ մեր աչքից վրիպեին: Նախ՝ ուշագրավ է, որ ակցիա իրականացնող արցախցիները որևէ պահանջ չունեին Արցախի հանձնման գլխավոր մեղավորից՝ Նիկոլ Փաշինյանից և նրա իշխանությունից, հակառակը՝ ամեն երկրորդ խոսքին կրկնում էին, որ գոհ են Հայաստանի իշխանություններից, որ իրենց գումար են տալիս, կացարանով են ապահովում. սա՝ այն դեպքում, երբ հաճախ տեսնում ենք անօթևան մնացած, քաղցած և դրսում գիշերող արցախցիների:

Ակցիա իրականացնող արցախցիների հրահանգիչներն էլ անընդհատ նրանց կողքից հիշեցնում էին, որ ամեն խոսքի կրկնեն նույնը՝ թե Հայաստանի իշխանությունների հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Արցախի իշխանությունների հետ է: Արցախցիները երեկ իրենց ակցիայի ժամանակ կարմիր թելի նման մի գիծ էին առաջ տանում, թե արցախցի բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ իրենց թալանել են և այդ գումարով իրենց թանկարժեք տներ, ավտոմեքենաներ գնել:

Ավելին՝ նրանք դիմում էին Հայաստանի իրավապահ մարմիններին, որպեսզի Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը բռնագրավեն ու տան անօթևան մնացած արցախցիներին: Ճիշտ նույն թեզը, ինչ Փաշինյանն է առաջ քաշում, այդ թվում՝ ֆեյքային գրոհներով: Կարճ ասած, շատ ծանոթ ձեռագիր է՝ բոլորիս արդեն ծանոթ «փաշինյանական» ձեռագիր. Հայաստանում էլ մշտապես տարածքային նոր կորուստների կամ նոր պարտությունների դեպքում, երբ հանրությունը պետք է իր արդար բողոքի ձայնը բարձրացնի, Նիկոլ Փաշինյանը ու նրա կողմնակիցները անգիր արած սկսում են նույն թեզը ներարկել հանրության մեջ՝ նախկիններ, թալանչիներ, ապօրինի ունեցվածք և նույն ծեծված խոսքերը:

Այսպիսով, այս մի շարք ակնհայտ փաստերը համադրելով՝ ակնհայտ է դառնում դեռևս երեկվանից շրջանառվող թեզը, որ երեկվա, այսպես կոչված, ինքնաբուխ ակցիան ուղղորդված էր Արցախի կորստի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանի և նրա խոսափողի՝ ավերակների վրա իշխանություն տենչող Սամվել Բաբայանի կողմից:

Նպատակն էլ պարզ է՝ Հայաստանի իշխանությունների դեմ կուտակված հանրային ահռելի դժգոհությունն ուղղորդել դեպի Արցախի իշխանությունները, որպեսզի այդ դժգոհությունը մի օր հանկարծ չպայթի Երևանի կենտրոնում՝ ընդդեմ Փաշինյանի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: