Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը
Քաղաքականություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հայտարարությունը՝ Արցախից բնակչության բռնի տեղահանման առնչությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախի բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում սանձազերծեց հերթական լայնամասշտաբ անհամաչափ պատերազմ, որի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, շտապ օգնության մեքենաներ, զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայ բնակչությունը հարկադրված, ֆիզիկական գոյության պահպանման նպատակով լքում է իր հայրենիքը։ «Լեռնային Ղարաբաղի հայությունը, 10 ամիս գտնվելով լիակատար շրջափակման մեջ, մատնվելով սովի և աննկարագրելի տանջանքների, ամիսներ շարունակ օգնության կոչ էր ուղղում քաղաքակիրթ աշխարհին, որի համաչափ արձագանքի բացակայությունը հանգեցրեց իրական էթնիկ զտման, մարդու բնական իրավունքների բազմակի և անթույլատրելի խախտման դեպքերի, որն, անշուշտ, այսօր կարիք ունի խստագույն դատապարտման։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պնդում է, որ 21-րդ դարում, երբ մարդու ազատ, հավասար և արժանապատիվ կյանքը համարվում է բարձրագույն արժեք, նման վայրագությունների արմատները պետք է փնտրել նախկինում կատարված հանցանքների անպատժելիության մեջ։

«Ավելի քան հարյուրամյակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը պարբերաբար ենթարկվում է ջարդի, կոտորածի և բռնի տեղահանության։ Իսկ այդ ամենի կազմակերպիչներից՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներից և ոչ մեկը մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել մարդկության հանդեպ գործած հանցանքների համար։ 1918թ․ սեպտեմբերի 15-17-ը օսմանա-ադրբեջանական զորքերի վայրագությունների զոհ դարձան Բաքվի շուրջ 30 հազար հայեր, ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից։ 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445-ը՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ), ինչը ժամանակի համար հսկայական գումար էր։ 1918-1920թթ․ կոտորածն ու թալանը, ռասայական ու կրոնական խտրական քաղաքականությունը շարունակվել են գրեթե Ադրբեջանի ողջ տարածքում։ Նման գործելաոճ ժառանգեց նաև Խորհրդային Ադրբեջանը։ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, ապա 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսվել են ցեղասպանական գործողություններ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, իսկ Հյուսիսային Ղարաբաղում, Նախիջևանում և Ադրբեջանի մնացյալ տարածքում հայերի ջարդերով ուղեկցվող տեղահանություններ։ Այս գործողությունների արդյունքում հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում կամ արտերկրում։ Այս տարիների ընթացքում Ադրբեջանը չի կարողացել և անգամ չի փորձել քաղաքական կամք ցուցաբերել արդարացիորեն առերեսվելու իր հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի արտաքսման փաստին»,- հայտարարում է միությունը և հավելում, որ միության ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն կրել են ադրբեջանական ագրեսիայի ողջ ծանրությունը, չեն ստացել համապատասխան փոխհատուցում այն ողջ նյութական վնասի համար, որ կրել են բռնի տեղահանության արդյունքում։

Միությունը շեշտում է, որ ադրբեջանական հասարակության արտակարգ հակահայկական տրամադրությունների, ատելության և բռնության խոսքի, ռասայական և կրոնական խտրականության պայմաններում բռնի տեղահանվածների վերադարձի հնարավորությունը գրեթե անհնար է առանց ապահովության և անվտանգության միջազգային երաշխիքների։

«Այժմ Լեռնային Ղարաբաղի հայությունն է ենթարկվում միևնույն դաժանություններին, ինչի միջով որ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ստիպված է եղել անցնել 35 տարի առաջ։ Համանման խնդիրներ փախստականների հետ կապված ևս կառաջանան, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները և ազդեցիկ և պատասխանատու երկրները չդիմեն գործնական ճնշման Ադրբեջանի նկատմամբ, չկանխեն Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ինչպես որ եղավ Նախիջևանի պարագայում։ Ադրբեջանի այս գործողությունները հանդիսանում են միջազգային մի շարք կարևորագույն իրավապաշտպան հռչակագրերի և կոնվենցիաների կոպտագույն խախտումներ, որոնք արժանի են մանրամասն քննության։ Ուստի, մենք կոչ ենք անում թե՛ միջազգային հանրությանը, թե՛ իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններին, թե՛ ազդեցիկ երկրներին և քաղաքական ու հասարակական գործիչներին նախաձեռնել և աջակցել 1988-1992 թթ․, 2020-2023 թթ․ բռնի տեղահանվածների ու փախստականների խնդիրների արդար և արժանապատիվ շուտափույթ լուծմանը, մեր և մեր հայրենակիցների՝ իրենց նախնական բնակության վայրեր կամ մեկ այլ նախընտրելի վայր միջազգային երաշխիքներով անվտանգ և ապահով վերադարձին։ Միայն խնդիրների արդարացի կարգավորմամբ է հնարավոր հասնել մեր տարածաշրջանի ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ամբողջական ապահովմանը և պաշտպանությանը, ուստի, անհրաժեշտ է համաչափ արձագանքների միջոցով չեզոքացնել ժողովրդավարացումը խաթարող բոլոր գործոնները՝ լինեն դրանք էթնոազգայնականությամբ տարված անհատներ թե կառավարման ինստիտուտներ»,- ասվում է հայտարարության մեջ։