Քաշքշուկ, գոռոցներ ու բերման ենթարկվածներ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց (տեսանյութ)
ԼՂ ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ։ Մասնակիցները սկեցին միմյանց վրա բարձր բղավել, քաշքշել։ Բարձր գոռգոռոցներից հասկանլի չէր, թե ինչ են ասում։
Լարված իրավիճակին միջամտեցին ոստիկանները։ Նրանք բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Քաշքշուկի պատճառով ըստ երևույթին տուժած կա, դեպքի վայր ժամանեց շտապ օգնության մեքենան։
Նաիրի Զարյան փողոցում այս պահին երթևեկությունը կանգնած է։