Ամեն ինչ պիտի անենք, որ չվտանգենք Արցախի հետագա ճակատագիրը. Շահրամանյանը կոչ արեց սթափ լինել, սադրանքի չգնալ (տեսանյութ)
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, իր և մի խումբ արցախցիների հանդիպումից հետո, հայտարարություն արեց:
Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում հիմնական հարցերին՝ սոցիալական բնույթի, տրվել են պատասխաններ, պատրաստ են հարցերը գույքագրել ու ներկայացնել համապատասխան տեղ, ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված։
Սամվել Շահրամանյանն ասաց, թե հարցեր կան, որոնց մասին չի ուզում բարձրաձայնել։
«Խնդրում եմ այսքանով բավարարվենք։ Մեր դռները բաց են, եկեք, ներկայացրեք ձեր հարցերը, պատրաստ ենք մեր լիազորությունների սահմաններում լուծել ձեր օրհասական հարցերը», - ասաց նա։