ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Գազայի հատվածում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները
Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է Գազայի հատվածում քաղաքացիական օբյեկտների վրա անկանոն հարձակումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Զայցևը նաև ասել է, որ Ռուսաստանն աշխատում է գործընկերների հետ՝ ռուս քաղաքացիներին Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման գոտուց տարհանելու համար։
Գերատեսչության ղեկավարի տեղակալը նշել է, որ ռուսական կողմը ակտիվ կապի մեջ է տարածաշրջանային առանցքային խաղացողների հետ՝ Գազայի հատված տարհանման և մարդասիրական օգնության մատակարարման համար անհրաժեշտ մարդասիրական միջանցքների բացման հարցով։
Մինչ այս Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել էր, որ պաղեստինյան իշխանությունները վստահ են, որ Իսրայելը ցամաքային գործողություն կսկսի Գազայի հատվածում։