Թուրքիայում ՌԴ դեսպանը 3 պահանջ է ներկայացրել Թուրքիային
Անկարայում ՌԴ դեսպանը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար 3 պահանջ է ներկայացրել Թուրքիային, այս մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը, խոսելով նոյեմբերի 24-ին ռուսական su-24 ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ռուս-թուրքական լարված հարաբերությունների մասին, շեշտել է, որ Թուրքիան պետք է կատարի Ռուսաստանի 3 պահանջ, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները:
«Թուրքիան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Ռուսաստանից, պետք է պատժվեն ինքնաթիռի խոցման մեղավորները և պետք է փոխհատուցվի ռուսական կողմի կորուստները: Եթե այս երեք պահանջները չիրականացվեն, դժվար թե որևէ հանդիպում արդյունք տա: Ես կարծում եմ, որ ոչ մի ռուս-թուրքական բարձրաստիճան հանդիպում չի կարող լինել, մինչև Թուրքիան չկատարի այս 3 պահանջները»,- հայտարարել է դեսպանը: