Ո՞րն է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Մերձավոր Արևելքում
Եթե Իրանը ներքաշվի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության մեջ, ԱՄՆ-ը բաց չի թողնի մերձավորարևելյան քարտեզը վերագծելու հնարավորությունը՝ փորձելով նախ թուլացնել Թեհրանը: Այս կարծիքը Tsargrad.tv-ում հայտնել է ամերիկացի քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը։
«ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմն անմիջապես սկսեց Իրանին մեղադրել իսրայելցիների բոլոր անախորժությունների մեջ: Ամերիկայի աջակողմյան նեոպահպանողականների մեծամասնության համար սա համոզիչ պատճառ է Իսրայելին զենք տալու համար: Այս իրավիճակում նրանք ոչ միայն կօգնեն հրեաներին լուծել Գազայի հարցը, այլեւ կփորձեն թուլացնել Իրանին»,- նկատել է քաղաքագետը։
Նա հիշեցրեց նաև ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերը, ով դեռևս ընթացիկ իրադարձություններից առաջ կոչ էր անում կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Իրանին։