Պաղեստինի նախագահը կմասնակցի Կահիրեում կայանալիք գագաթնաժողովին
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կմասնակցի հոկտեմբերի 21-ին Կահիրեում կայանալիք գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գագաթնաժողովն անցկացվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի նախաձեռնությամբ։ Դրան կմասնակցեն Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Թուրքիայի, ինչպես նաև արաբական երկրների մեծ մասի և ՄԱԿ-ի ղեկավարները։
Սպասվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն պաղեստինյան հիմնախնդրի լուծման ուղիները եւ Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման հեռանկարները։