Իսրայելը Գազայում աննախադեպ դաժանության գործողություն է նախապատրաստում
Իսրայելի պաշտպանության բանակն աննախադեպ ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայի հատվածում՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի, արեւմտյան երկրների եւ Մերձավոր Արեւելքի ութ աղբյուրներ։
Առայժմ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան գործողությունը, որը կրում է «Երկաթե սրեր» ծածկանունը, սահմանափակվում էր ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող անկլավի վրա ռմբակոծություններով և հրթիռային հարձակումներով: Հրավիրելով ռեկորդային 360 հազար պահեստազորի՝ իսրայելական բանակը պատրաստվում է իր երկրորդ փուլին, որն «իր դաժանությամբ անզուգական կլինի և չի նմանվի այն ամենին, ինչ Իսրայելը նախկինում իրականացրել է Գազայում։