Շահրամանյանը մի խումբ արցախցիների հետ փակ քննարկում է անցկացնում (տեսանյութ)
Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիների մի քանի հարցերին պատասխանելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մտավ շենք։ Իրավիճակը լարվեց։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը, ճեղքելով ոստիկանական պատը, նրա հետևից փորձեցին մտնել շենք: Ոստիկանները փակել են շենքի մուտքն ու կանգնել դռան դիմաց։ Շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։