ԼՂՀ-ն լուծարված չի, փաստաթուղթն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով․ կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին․ Սամվել Շահրամանյան
ԼՂՀ-ն լուծարված չի, այստեղ կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այս մասին հայտարարեց ԱՀ նախագահ Սամվել Շարհամանյանը, երբ արցախցիները նրանցի սկսեցին պատասխաններ պահանջել՝ իրենց վիճակի հետ կապված։
«Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որոնց մասին ես այստեղ չեմ կարող խոսել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի և՛ դրական, և՛ բացասական կողմերին մենք ծանոթ ենք, ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,-ասաց նա:
Շարհամանյանը վստահեցրեց, որ հիշյալ փաստաթուղթն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով:
«Եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչև վերջ կգնայինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը: Եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»,-ասաց նա: