Սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության ուժերի հրամանատարը
«ՀԱՄԱՍ»-ի Անվտանգության ուժերի հրամանատար Ջիհադ Մեյսենը և նրա ընտանիքի անդամները զոհվել են Գազայի տան վրա հարձակման հետևանքով, հայտնել են ՀԱՄԱՍ-ից, փոխանցում է Al Arabiya-ն։
Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) դա չի հաստատել. ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին խմբավորման բարձրաստիճան անդամների ոչնչացման մասին։
Jerusalem Post-ն էլ, հղում անելով պաղեստինյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ Մեյսենը և նրա ընտանիքի անդամները զոհվել են Գազայի Շեյխ-Ռադվան շրջանում գտնվող իրենց տանը: