Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը
Քաղաքականություն

Անգամ ԿԽ-ին չեն թողնում տեսակցել․ ռուս քաղաքագետները կոչ են անում ՌԴ-ին միջամտել Վարդանյանի գործին

Ռուս քաղաքագետներն ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հայտնի գործարար, քաղաքական գործիչ, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առևանգումը։ Այս թեմայով նրանք հայտարարություններ են տարածել, որոնք մեջբերում է «Комсомольская правда»-ն։

Փորձագետները համոզված են, որ Արցախի նախկին պետական նախարարի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում: Հասարակական գործիչները մտավախություն ունեն նաև ադրբեջանական բանտում Վարդանյանի առողջական վիճակի համար։

«Անցյալ տարի Արցախում զինված հակամարտության թեժ պահին Վարդանյանը հայտարարել էր տարածաշրջան տեղափոխվելու մասին, որպեսզի տեղում աջակցի բնակիչներին: Նրա համար կարևոր էր լինել տուժած մարդկանց կողքին, ուստի նա իր համար բարդ որոշում կայացրեց՝ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռուսական հասարակության որոշ մասի համար դա առիթ հանդիսացավ բարերարին մեղադրել արևմտյան պատժամիջոցներից խուսափելու մեջ։ Բայց սահմանափակումները շրջանցելու համար նրանք սովորաբար ընտրում են այլ ուղղություն. միլիոնատերերը հաճախ մեկնում են Եվրոպայի երկրներ, իսկ այնտեղից սկսում են դատապարտել Ռուսաստանին և նրա քաղաքական ղեկավարությանը: Վարդանյանն այդ սխեմայի մեջ չտեղավորվեց․ «պատժամիջոցներից փախչելու» համար նա ամենաակնհայտ տարածաշրջանը չընտրեց»,- գրում է թերթը։

Լրագրող և հրապարակախոս Սերգեյ Մարդանը կարծում է, որ Վարդանյանի՝ ռուսական անձնագրից հրաժարվելու թեմայի շահարկումները սևացնում են մի մարդու, ում սոցիալական նախագծերն ամբողջ աշխարհում օգնել են միլիոնավոր մարդկանց․

«Վարդանյանի դեպքում ՌԴ անձնագրից հրաժարվելը նրա համար բարդ որոշում էր և պարտադրված քայլ։ Հազիվ թե այն մարդը, որ երկիր էր եկել ռազմական ճգնաժամի ժամանակ, կարող էր նախատվել պատժամիջոցներից խուսափելու ցանկության համար։ Վարդանյանի համար կարևոր էր բնակիչների հետ ազնիվ լինել և ցույց տալ, որ ինքը նրանցն է, այդ թվում նաև այնպիսի ձևակերպմամբ, ինչպիսին անձնագիրն ու քաղաքացիությունն է», - կարծում է Մարդանը։

Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն իր հերթին մտահոգված է բանտում Ռուբեն Վարդանյանի առողջական հնարավոր խնդիրներով․ «Քանի դեռ նման մարդը բանտերում է, ուր նույնիսկ Կարմիր Խաչին չեն թողնում տեսակցել, պատերազմը շարունակվում է, որքան էլ Բաքվի ներկայացուցիչները հակառակը պնդեն։ Եվ ձևական, բյուրոկրատական պատճառներից բխող ռուսական անձնագրի բացակայությունը չի նշանակում Մոսկվայի կողմից Վարդանյանի նկատմամբ հետաքրքրության կորուստ»,-գրում է Մուխինը՝ Telegram-ի իր ալիքում։

Ռեգիոնների զարգացման ազգային հիմնադրամի համահիմնադիր Իգոր Սկուրլատովը հիշեցնում է, որ Վարդանյանը երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում։ Նրա ծրագրերը հիմա էլ շարունակում են գործել ՌԴ-ում, և Վարդանյանը փորձում է աջակցել դրանց նույնիսկ բանտից։ Սկուրլատովի կարծիքով՝ հենց Մոսկվան պետք է օգնի ձերբակալվածին. Բաքուն և Երևանն այդ մասին ակնհայտորեն չեն պայմանավորվի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը առևանգվել էր ադրբեջանցի ուժայինների կողմից և տեղափոխվել Բաքու: Քաղաքական շինծու հոդվածներով նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։