Արցախից Հայաստան տեղափոխված մարմինների վրա առկա են խnշտանգnւմների և անդամախեղnւմների նշաններ. ՄԻՊ
Կան Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում` քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Սա վկայում է, որ այս անձինք ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում` նրանց թվում կան երեխաներ և կանայք: Սա կարևոր արձանագրում է, որը ՄԻՊ-ը ոչ միայն պարզապես բանավոր է իրականացրել, ես դա ներկայացրել եմ բոլոր միջազգային գործընկերներին բանավոր կարգով, երբ հանդիպում եմ ունեցել դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նաև հրապարակված զեկույցը անգլերենով ոչ միայն ուղարկվել է միջազգային գործընկերներին, այլև ներկայացվել է Հաագային դատարանում` որպես հիմնական ապացույց: Զեկույցն ունի փակ հատված, որը միջազգային գործընկերներին ներկայացնելիս խնդրվում է պահպանել խորհրդապահական` հաշվի առնելով անձնական տվյալների, տվյալ անձանց հարազատներին առնչվող հարցերը»,- նշեց Մանասյանը: