Ուկրաինան հուսահատ խանդում է Իսրայելին. Մեդվեդև
Ուկրաինան «հուսահատ նախանձում է Իսրայելին» և վախեցած է Արևմուտքից ավելի ու ավելի քիչ զենք և ֆինանսական օգնություն ստանալու հեռանկարից, ասում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Իզվեստիա»-ում իր հոդվածում նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման իրավիճակում, աչք են փակում ակնհայտ փաստերի վրա՝ «փորձելով քողարկել հակամարտության երկու կողմերի արյունն ու մահը գեղեցիկ դատարկ խոսքերով»։
Նրանցից հետ չի մնում Կիևը՝ վախեցած լինելով ավելի ու ավելի քիչ զենք և ֆինանսական օգնություն ստանալու հեռանկարից, երբ խամաճիկներին «դա ավելի շատ է պետք»։ Նա հուսահատ խանդում է Իսրայելին, աղերսում է և կոկորդիլոսի արցունքներ է թափում»,- կարծում է Մեդվեդևը։