Արևմուտքն Իսրայելում կրկնում են ուկրաինական սցենարը, սակայն կրակի վրա միայն յուղ են լցնում․ Պետդումայի պատգամավոր
Արևմտյան առաջնորդներն Իսրայել են գալիս հրեական պետության վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆոնին, ինչպես նրանք եկան Ուկրաինա, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։ Այս մասին փոխանցում է РИА Новости գործակալությունը։ Նրա խոսքով՝ իրենց գործողությունները միայն վատացնում են իրավիճակը։
«Արևմտյան երկրները, որոնք բավականաչափ պատերազմական խաղեր են խաղացել և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ռեժիմի հետ հավատարմության խոստումներ են տվել, այժմ Իսրայելում կրկնում են ուկրաինական սցենարը։ Բայդենը, Շոլցը և այժմ Սունակը գալիս են Իսրայել, ինչպես ժամանակին եկել էին Կիև` անվերապահ աջակցության խոստումներով, բայց դրանով միայն կրակի վրա յուղ լցնելով»,- նշել է Շերեմետը։
Նա հավելել է, որ նման ուղևորությունները կապված են միայն արևմտյան պետությունների ներկայացուցիչների քաղաքական շահերի հետ։ Շերեմետն ընդգծել է, որ այս այցերը խորհրդանշում են միայն հակամարտության հետագա սրումը։